ՆԱՏՕ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Հյուսիսային Իրաք17 հոկտեմբերի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը Թուրքիայի նախագահի հետ զրույցում կոչ է արել նրան զուսպ լինել Իրաքում առկա ճգնաժամի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապատուրաին: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չդիմել ռազմական գործողության Իրաքի տարածքում: Նա նաեւ ցավակցություն է հայտնել թուրք զինվորների մահվան առիթով եւ նշել է, որ հասկանում է` ինչպիսի ճնշում է իրականացնում թուրքական հանրությունը այդ կորուստների պատճառով: Դաշինքը պաշտպանում է Թուրքիայի տեսանկյունը, որը դիտարկում է Քրդական աշխատանքային կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղարը, հաղորդում է The Associated Press-ը:Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Հյուսիսային Իրաք ներխուժման ռազմական ծրագիր է մշակել PKK-ի գրոհայինների դեմ պայքարի համար եւ այն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |