Շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել

Շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---