Աբրահամյանի որդին մի քանի կուսակցությունից ավելի ձայն է հավաքել![]() 3 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Ծառուկյան» դաշինքից առաջադրված Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ավելի շատ ձայն է հավաքել (34.415), քան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը (32.423): Աբրահամյանի օգտին նաև ավելի շատ ՀՀ քաղաքացի է քվեարկել, քան ամբողջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին (25.863): Նա նաև ավելի շատ ձայն է հավաքել, քան «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն (14.690) ու Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (11.707)՝ միասին վերցված: Ռեյտինգային ընտրակարգով իշխող Հանրապետական կուսակցությունից առաջադրված,Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հավաքել է 45.339, այսինքն ավելի շատ, քան «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ միասին (40.553): 2005 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքներով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ԱԺ 4 քաղաքական ուժ է մտնում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 768.945 ձայն կամ քվեների 49.15%-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 428.120 կամ 27.37%, ԵԼՔ դաշինքը՝ 121.652 կամ 7.78%, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 102.938 կամ 6.58%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն 58.139 կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը 32.423 կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 25.863 կամ 1.65%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 14.690 կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 11.707 կամ 0.75%: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |