Կիևը կոչ է արել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին չմիջամտել երկրի ներքին գործերին![]() 4 ապրիլի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստաընկերության (ՈՒԱՀՀ) դիտորդական խորհուրդը հորդորել է Հեռարձակողների եվրոպական միությանը հարգել երկրի ինքնիշխանությունը: «Հորդորում ենք Ինգրիդ Դելտենրեին և ի դեմս նրա Հեռարձակողների եվրոպական միությանը հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չվերածել Հեռարձակողների եվրոպական միությունը քաղաքական մանիպուլացիաների հզորացման գործիքի և չխոչընդոտել մրցույթի նորմալ և լիարժեք անցկացմանը նման հայտարարություններով՝ ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ ապագայում»,-ասվում է ուղերձում: Խորհրդի վրդովմունքն էր առաջացրել Հեռարձակողների եվրոպական միության ղեկավար Ինգրիդ Դելտենրեի հայտարարությունն այն մասին, որ Կիևի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր արգելելու համար, գրում է «Կոմերսանտը»: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |