ՀՀ-ում կենսաբազմազանության մոնիթորինգի համար կարող են շվեյցարական անօդաչու սարքեր կիրառվել![]() 6 ապրիլի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած անօդաչու սարքերի շահագործման ուսուցողական դասընթացը, հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից։ Դասընթացավարները հրավիրվել էին Շվեյցարիայից և ներկայացնում էին տեղի արտադրության EBEE մակնիշի անօդաչու սարքի հնարավորությունները: Ներկայացվել են անօդաչու սարքերի առանձնահատկությունները, անօդաչու սարքերի շահագործման եղանակներն ու վերծանման հնարավորությունները: Նախատեսվում է անօդաչու սարքերը կիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը: Ձեռք բերված գիտելիքները փորձնականորեն կիրառվել են Թբիլիսիից ոչ հեռու ընկած տարածքում՝ դաշտային պայմաններում: Դասընթացին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի մասնագետները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառ-մոնիթորինգ» կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոն»-ի մասնագետները, ինչպես նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոլորտային մասնագետներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |