Թիլերսոն. ՌԴ-ն չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման մասին համաձայնությունը![]() 7 ապրիլի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին, որ նա իբր չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 2013-ին: Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը կամ «նպաստել է դրան, կամ իրավասու չի եղել կատարելու համաձայնությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն ենթադրում է, որ Սիրիայի իշխանությունները շարունակել են օգտագործել զարին նյարդապարալիտիկ գազը: Անդրադառնալով ԱՄՆ հրթիռային հարվածին Սիրիային՝ Թիլերսոնն ասել է, որ այն համաչափ է եղել: ԱՄՆ-ն 59 հատ թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության և անվտանգության խորհրդի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ն կարող է լիովին դադարեցնել բոլոր տեսակի շփումներն ԱՄՆ-ի հետ Սիրիային վերաբերող ռազմական հարցերի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի հունվարին հայտարարվեց, որ քիմզենքի բոլոր պաշարները դուրս են բերվել Սիրիայից: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարեց երկրի քիմիական արսենալի ամբողջական վերացման մասին: Սիրիայում քիմզենքի վերացման համար կազմակերպությունը Նոբելյան մրցանակ է ստացել: 2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Ընթերցեք նաև.ԱՄՆ-ն 59 հրթիռ է արձակել սիրիական կառավարական ուժերի ռազմաբազայի ուղղությամբ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |