Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը վնասվածքից հետո 5-րդն է ԵԱ-ում![]() 7 ապրիլի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ է մտել մրցահարթակ: Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Անդրանիկ Կարապետյանն արմունկի ծանր վնասվածք էր ստացել: Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995-ին Գյումրիում: 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |