Առաջիկա ժամանակներում Քըրք Քրքորյանը մտադիր է այցելել Հայաստան20 հոկտեմբերի 2007 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ: Քըրք Քրքորյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարոն Քրքորյանը վարչապետին հայտնել է մոտ ապագայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Երեկոյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոս Անջելեսում գործող ամերիկահայ կազմակերպությունների, ակտիվ համայնքային գործիչների կողմից ՀՀ վարչապետի պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են եղել 200-ից ավելի անձինք: Ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ` անդրդառանալով հզոր եւ բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին արվող քայլերի, առկա դժվարությունների, դրանց հաղթահարման ուղիների, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության առավել բարձրացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի եւ մի շարք այլ թեմաների: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |