Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիային ագրեսիա է անվանել![]() 7 ապրիլի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: Ըստ նրա, «սիրիական բանակը քիմզենքի պաշարներ չունի»: «Սիրիայի ԶՈւ քիմզենքի բոլոր պաշարների ոչնչացման փաստը արձանագրել և հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը՝ ՔԶԱԿ-ը, որը ՄԱԿ ստորաբաժանում է»,-հիշեցրել է նա: «Ըստ Պուտինի, ահաբեկիչների կողմից քիմզենքի կիրառման անտեսումը միայն վատթարացնում է իրավիճակը»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին, որ նա իբր չի կատարել Սիրիայում քիմզենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնությունը, որը ձեռք էր բերվել 2013-ին: Դեռևս մինչև ԱՄՆ հարվածները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ են սատարել ԱՄՆ հնարավոր ռազմական օպերացիան Սիրիայում: 2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: 2016-ի հունվարին հայտարարվեց, որ քիմզենքի բոլոր պաշարները դուրս են բերվել Սիրիայից: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարեց երկրի քիմիական արսենալի ամբողջական վերացման մասին: Սիրիայում քիմզենքի վերացման համար կազմակերպությունը Նոբելյան մրցանակ է ստացել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |