Իտալական դատարանը կասեցրել է ադրբեջանական գազամուղի շինարարությունը![]() 7 ապրիլի 2017 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Իտալական Լացիոյի շրջանային դատարանը կասեցրել է Անդրադրիատիկ գազամուղի (TAP) շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է առաքվի Իտալիա: Գազամուղի շինարարության համար նախատեսվում էր 221 ձիթենի տեղափոխել իտալական Մելեդունիո քաղաքից Ապուլիա տարածաշրջան: Դատարանի որոշումն արգելափակում է գազամուղի շինարարական աշխատանքներն առնվազն մինչև ապրիլի 19-ը, երբ այդ հարցը կրկին պետք է քննարկվի դատարանում, հայտնում է Haqqin.az-ը Reuters-ի վրա հղումով: Լացիոյի վարչական դատարանն այդպիսով բավարարել է Ապուլիայի իշխանությունների հայցը Իտալիայի բնապահպանական նախարարության որոշումը չեղարկելու մասին, որով թույլատրվել էր ձիթենիների տեղափոխումը: Եթե ծառերն այլ վայր չտեղափոխվեն մինչև ապրիլի վերջը, բոլոր աշխատանքները կհետաձգվեն մինչև նոյեմբեր, քանի որ հակառակ դեպքում ամռանն այլ վայր տեղափոխված ծառերը կարող են չորանալ: Մարտի կեսերից Իտալիայի այդ շրջանում բողոքի ցույցեր էին կազմակերպվում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ: No TAP կոմիտեն, որը գլխավորում է իտալական խորհրդարանում քվեների 22 տոկոսով ներկայացված «Հինգ աստղ» շարժման ղեկավար, դերասան և բլոգեր Բեպպե Գրիլոն, բողոքի ցույցեր էր անցկացնում ծառերի տեղափոխման դեմ: Մարտի 29-ին բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |