Թուրքիան կրկին սպառնում է «կոնկրետ քայլերով»` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեպքում22 հոկտեմբերի 2007 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «կոնկրետ քայլեր» կձեռնարկի, եթե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ոստիկանության գլխավոր տնօրինության մաքսանենգության եւ կազմակերպված հանցավորության վարչության փոխնախագահ Ռաքիբ Քըլըջը: Մենք հուսով ենք, որ բանաձեւը չի ընդունվի: Սակայն եթե ԱՄՆ-ն ընդունի այն, Թուրքիան կոնկրետ քայլեր կձեռնարկի իր կողմից»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին: Պալատում քվեարկության օրը դեռեւս որոշված չէ: Մինչդեռ, կոնգրեսականների մի մասը Թուրքիայի ճնշման տակ ետ են կանչել բանաձեւի օգտին դրված իրենց ստորագրությունները: Թուրքիան բազմիցս սպառնացել է ԱՄՆ-ին, որ 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում ամերիկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |