Բասկերի ԷՏԱ զինյալ կազմակերպությունը վայր է դնում զենքը

Բասկերի ԷՏԱ զինյալ կազմակերպությունը վայր է դնում զենքը

PanARMENIAN.Net - Արևմտյան Եվրոպայի վերջին զինյալ կազմակերպությունը՝ բասկերի ԷՏԱ-ն (Բասկերի երկիր և ազատություն) ապրիլի 8-ին վայր է դրել զենքը: Հայտարարվել է, որ պահեստավորված զենքը կհանձնվի Ֆրանսիայի և Իսպանիայի իշխանություններին:

Կազմակերպությունը գրեթե 60 տարի է զինված պայքար էր մղում տարածաշրջանի անկախության հռչակման համար՝ չխորշելով ահաբեկչական մեթոդներից: Նրանց մասնակցությամբ 800 մարդ է սպանվել, հիմնականում իրավապահներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԷՏԱ-ի վերջին ահաբեկչական գործողությունն իրականացվել է 2010-ին՝ ոստիկան է սպանվել:

ԷՏԱ խմբավորումը կազմավորվել է 1959-ին որպես Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապտետության դեմ պայքարող հակաֆաշիստական դիմադրություն: Այն ժամանակ կազմակերպությունը վայելում էր հասարակության համակրանքը: 1973-ին ԷՏԱ-ի զինյալներն ամենահայտնի ակցիան իրականացրեցին՝ պայթեցրին ծովակալ Լուիս Բլանկոյին, որին համարում էին բռնապետ Ֆրանկոյի հետնորդը: Սակայն Ֆրանկոյի մահից և կյանքի ազատականացումից հետո, հանրային վերաբերմունքը կազմակերպության հանդեպ փոխվեց, իսկ Բասկերի Երկիրն ունեցավ իր խորհրդարանը, կառավարությունն ու ոստիկանությունը, լուծված է նաև լեզվի հարցը: 2011-ին ԷՏԱ-ն միակողմանի հրադադար էր հայտարարել, որը պահպանվում էր մինչ օրս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---