ՀՎԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին![]() 8 ապրիլի 2017 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 7-ին տեղի ունեցած ՀՎԿ վարչության նիստում: «Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,-տեղեկացնում են ՀՎԿ լրատվական ծառայությունից: Վարչության նիստում քննարկվել են նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Կուսակցության վարչությամն մեկ այլ որոշմամբ սահմանվել է կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա:«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%: Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |