Ռոուհանի. Հարվածելով Սիրիային՝ ԱՄՆ-ն ուրախացրեց ահաբեկիչներին![]() 8 ապրիլի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հիացրեց ահաբեկիչներին՝ հրթիռային հարված հասցնելով սիրիական ավիաբազային: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Ամերիկան ղեկավարող այդ մարդը հայտարարում էր, թե մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ: Բայց այսօր ահաբեկիչները Սիրիայում տոնում են ԱՄՆ հարձակումը»,-ասել է նա: «Ինչո՞ւ եք հարձակվում սիրիական բանակի վրա, որը պայքարում է ահաբեկիչների դեմ: Ո՞ր օրենքը, կամ ո՞ր կազմակերպությունն է ձեզ թույլ տվել հրթիռներ արձակել անկախ երկրի տարածք»,-ասել է Ռոուհանին: Ըստ նրա, պետք է միջադեպը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծել քննելու համար Սիրիայում քիմզենքի ենթադրյալ կիրառումը, ընդ որում, հանձնաժողովին պետք է անդամակցեն «անաչառ երկրների» ներկայացուցիչները: «Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիան չունի քիմզենք»,-շեշտել է Ռոուհանին: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |