Հոկտեմբերի 26-ին կբացվի Մեղրիի լեռնանցքով անցնող Իրան-Հայաստան ավտոմայրուղին

PanARMENIAN.Net - «Հոկտեմբերի 26-ին շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան ավտոմոբիլային մայրուղին, որն անցնում է Մեղրիի լեռնանցքով, ինչը մեկ անգամ եւս հաստատում է Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, երկու կողմերը մտնում են երկկողմ հարաբերությունների մի նոր փուլ, որտեղ ներառված է համագործակցությունը բանկային համակարգում, ստորագրված արձանագրությունը Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման մասին, ջերմային էլեկտրակայանների կառուցում: «Իրանում մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում Հայաստանի հետ համագործակցությանը»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---