Իրանին հարկավոր է անկախ եւ բարգավաճ Հայաստան22 հոկտեմբերի 2007 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Համագործակցությունն Իրանի եւ Հայաստանի միջեւ ՀՀ անկախության հռչակունից ի վեր ամուր է եւ զարգացող, երկրների հարաբերություններում չկան խոչընդոտներ եւ սահմաններ: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նրա խոսքերով, երկու երկրների համագործակցությունը տարածաշրջանում կայունության գրավականն է: «Մեզ հարկավոր է անկախ եւ բարգավաճ Հայաստան, որը կարող է կայունության երաշխավոր դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք բոլորս պետք է խաղաղ ապրենք, եւ Իրանը համոզված է, որ չկա այդպիսի խնդիր, որն անհնար լինի լուծել դիվանագիտական ճանապարհով, առավել եւս մեր տարածաշրջանում: Մենք ձեռնարկում ենք ամեն հնարավորը կուտակված խնդիրների խաղաղ լուծման համար, քանի որ տարածաշրջանի համար գլխավորը համարում ենք կայունությունն ու բարգավաճումը»,-ընդգծել է Իրանի նախագահը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |