Խաղաղության ուղերձով վահանակներ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին![]() 10 ապրիլի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում տեղադրելով էլեկտրոնային վահանակներ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը: «Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ամփոփելով կազմակերպության այս տարվա գործունեությունը ասել է. «Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2017 թ-ի մարտ ամսից արդեն իսկ 7 վահանակ է տեղեադրվել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին Վրենթհեմի քաղաքում բարձրացավ թվով 8-րդ էլեկտրոնային վահանակը` իրար հաջորդող 2 լուսային էկրաններով: Առաջինի վրա երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, ովքեր Խոր Վիրապից Մասիսի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը Հոլոքոստի, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների: Երկրորդ էկրանի վրա գրված է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը. «Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև տարաձայնությունները` նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նմանատիպ վահանակներ են բարձրացել նաև ԱՄՆ-ի Քենետիքեթ նահանգի Նյու Բրիթեն քաղաքում և Օհայոյի` Քլիվլենդ քաղաքում»: 2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն` իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |