Մեծ Բրիտանիան դրդում է Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ![]() 10 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան մտադիր է դրդել Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ, եթե վերջինս չդադարեցնի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ցանկանում է, որ արևմտյան երկրները «լուրջ տուգանային միջոցներ» ձեռնարկեն ի պատասխան գազային հարձակման, որի հետևանքով մոտ 90 մարդ զոհվեց: Նոր պատժամիջոցները կոչված են լրջորեն բարդացնելու ՌԴ պաշտոնյաների կյանքը, գրում է Deutsche Welle-ն բրիտանական The Times-ի վրա հղումով: Ըստ պարբերականի, պատժամիջոցների մասին փաստաթուղթը Ջոնսոնը պատրաստել էր իտալական Լուկայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման համար: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |