Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի վետերանների թիմային ԱԱ-ին![]() 10 ապրիլի 2017 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ից մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) կկայանա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայ շախմատիստները կմասնակցեն 50-ից բարձր մրցաշարին: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի oլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 50-ից բարձր և 65-ից բարձր: 2016-ին Գերմանիայում կայացած շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավել էր 2-րդ հորիզոնականը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |