Իրանի նախագահ. «Իմ այցելությունը Հայաստան տեւեց ավելին, քան ծրագրված էր»23 հոկտեմբերի 2007 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Իմ այցելությունը Հայաստան տեւեց ավելին, քան նախատեսված էր այցելության ծրագրով: Կար համաձայնություն, որ ես Երեւանում մնալու եմ 22 ժամ, սակայն տարբեր հանդիպումների կազմակերպման պատճառով այցելությունը մեկ ժամ 50 րոպե ավել է տեւել»,- ասել է Մահմուդ Ահմադինեժադը լրագրողներին Թեհրանի օդանավակայանում: Նրա խոսքերով, ուղեւորությունը Հայաստան լավն էր: «Աստված տա, մոտ ապագայում մենք Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների ակտիվացման ականատեսը կդառնանք»,- ասել է իրանցի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դադարեցրել է իր պաշտոնական այցելությունը Հայաստան եւ մեկնել է հայրենիք: Ոչ պաշտոնական աղբյուրները ծրագրի փոփոխության պատճառ են անվանում Իրանում ծագած անսպասելի հանգամանքները: Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում էր այցելել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ապա Երեւանի Երկնագույն մզկիթ: Իրանի նախագահը նաեւ պետք է ելույթ ունենար ՀՀ Ազգային ժողովի առջեւ: «Այսօրվա ծրագիրը չեղյալ է հայտարարվել, իսկ Իրանի նախագահը մեկնել է Թեհրան»,- նշել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |