Ամերիկացի սենատորները ներկայացրել են Սերժ Սարգսյանին Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման ընթացքը23 հոկտեմբերի 2007 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր մասնաշենքում` Կապիտոլիում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սենատի մեծամասնության ղեկավար, սենատոր Հարրի Ռիդի եւ դեմոկրատական խմբակցության համակարգող սենատոր Ռիչարդ Դերբինի հետ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկել դրանց հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Սենատոր Ռիդը վարչապետ Սերժ Սարգսյանին է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման ընթացքը, այդ հարցում ԱՄՆ օրենսդիր մարմնի դիրքորոշումը: ՀՀ վարչապետը, Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անունից, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած օժանդակության եւ Հայաստանի խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:Հոկտեմբերի 23-ին` ԱՄՆ այցի վերջին օրը, ՀՀ վարչապետն ԱՄՆ պետդեպարտամենտում առանձնազրույց կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ, կմասնակցի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը մասնակցելուց հետո, կմեկնի Փարիզ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |