Բաքվում ԱՄՆ դեսպան. Հոգլանդն ուժեղ դիվանագետ է, նա իրոք կարող է առաջ մղել ԼՂ հարցի կարգավորումը![]() 12 ապրիլի 2017 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը շատ եռանդուն և ուժեղ դիվանագետ է, նա իրոք կարող է տեղից շարժել ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: Ըստ դեսպանի, Հոգլանդն ԱՄՆ Պետդեպում աշխատանքի մեծ փորձ ունի, լավ գիտի Հարավային Կովկասը և նախկինում աշխատել է այդ տարածաշրջանի հետ: «Հոգլանդն արդեն սկսկել է համագործակցությունը Ֆրանսիայից և ՌԴ-ից իր գործընկերների հետ՝ ծանոթանալու համար իրավիճակին ԼՂ շուրջ, շփվելու համար մարդկանց հետ, օգնելու համար բոլոր կողմերին հավաքվել և խաղաղ կարգավորման հասնելու հնարավորություն գտնել: Հոգլանդը շատ եռանդուն և ուժեղ դիվանագետ է, կարծում եմ, նա իրոք կարող է տեղից շարժել այդ գործընթացը»,-ասել է Սեկուտան: Սեկուտան հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդրի կարգավորման համար կարևոր են բանակցությունները: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար չափազանց կարևոր են խաղաղ բանակցությունները: Հակամարտությունը չունի ռազմական լուծում: Կարևոր է, որ կողմերը միասին հավաքվեն ու աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն շատ երկար է ձգվում»,-ասել է դիվանագետը, հայտնում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ըստ Սեկուտայի, ԱՄՆ-ն շատ ակտիվ է աշխատում այդ ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում՝ օգնելու համար կողմերին խաղաղ լուծում գտնել: «Պետք է օգնենք կողմերին առաջ շարժվել»,-ասել է Սեկուտան: 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: 2016-ի մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |