Ռուդոլֆ Փերինան հոկտեմբերի 26-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում24 հոկտեմբերի 2007 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան վերադառնում է Վաշինգտոն գործունեության ժամկետն ավարտելու կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը, մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նշանակումը ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Ջոզեֆ Փեննինգտոնը: Հիշեցնենք, որ 2006 թվականի սեպտեմբերից ի վեր Հայաստանում չկա ԱՄՆ դեսպան: Նախկին դեսպան Ջոն Էվանսին ետ կանչեցին այն բանի համար, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի սպանությունն հրապարակայնորեն անվանեց ցեղասպանություն: Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը 1915 թվականի ողբերգությունը ցեղասպանություն չճանաչեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |