Պուտին. Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են վատթարացել![]() 12 ապրիլի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի վատթարացան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կարելի է ասել, որ վստահությունը աշխատանքային մակարդակում է, հատկապես ռազմական առումով, սակայն այն ոչ թե բարելավվել է, այլ վատթարացել»,-ասել է ՌԴ նախագահը, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Պուտինն ակնհայտ խախտում էր անվանել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային և հանդիմանել էր ՆԱՏՕ-ի անդամներին Վաշինգտոնին սատարելու համար: Ըստ նրա, ԱՄՆ դաշնակիցները միայն համաձայնություն են տալիս՝ ոչ մի բան չվերլուծելով: ՌԴ նախագահը նաև համեմատել է քիմիական գրոհը Սիրիայում Իրաքի 2003թ. իրադարձությունների հետ, երբ ԱՄՆ-ն ցուցադրեց իբր այնտեղ հայտնաբերված քիմզենքը: Նա հայտարարել է, որ նոր գրոհներ են պատրաստվում, որոնք, ըստ նրա, միտված են հրահրելու Սիրիայի գործող իշխանություններին: Ապրիլի 11-ին պաշտոնական այցով ՌԴ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է որոշի, թե ում դաշնակիցը կցանկանար լինել՝ ԱՄՆ-իթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հեզբոլլահի»: Ապրիլի 12-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «կեղծ ընտրություն» էր անվանել Թիլերսոնի պահանջը և ասել էր, որ Մոսկվան ձգտում է հասկանալ ԱՄՆ իրական աշխատակազմը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |