ՆԱՏՕ-ն չի խախտի Միջին Ասիայում եւ Կովկասում մարտական ուժեր չտեղակայելու վերաբերյալ իր խոստումը24 հոկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հաստատում է, որ մտադիր չէ էական մարտական ուժեր տեղակայել Միջին Ասիայում եւ Կովկասում, նույնիսկ եթե այդ տարածաշրջանների երկրներն անդամակցեն դաշինքին: «ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցման կապակցությամբ մենք պարտավորվել ենք էական մարտական ուժեր չտեղակայել դաշինքի նորանդամ երկրներում եւ այդ պարտավորությունը կտարածվի նաեւ այդ տարածաշրջանների վրա»,-ասել է Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ինչպես ընդգծել է դիվանագետը, «մենք չենք խախտի մեր խոստումը, նույնիսկ եթե մենք, օրինակ, ՆԱՏՕ ընդունենք Կովկասի որոշ երկրներ»: Ընդ որում նա հիշեցրել է, որ Կովկասի երկրներին ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշում դեռեւս չի կայացվել, հաղորդում է Ինտերֆաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |