ՔԱԿ-ը ստանձնել է Դիարբեքիրի պայթյունի պատասխանատվությունը![]() 12 ապրիլի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է ապրիլի 11-ին Դիարբեքիրի ոստիկանության վարչության մոտ հնչած պայթյունը: Ապրիլի 11-ին հզոր պայթյուն է որոտացել Դիարբեքիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության մոտ Երևանի ժամանակով 11:45-ին: ԶԼՄ-ները հայտնել են 3 մարդու մահվան և 10 վիրավորի մասին: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն պայթյունն ահաբեկչություն է որակել: Սկզբից լրատվամիջոցները հայտնել էին գազի պայթյունի մասին: Նա հավելել է, որ ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դիարբեքիրը համարվում է քրդերի ոչ պաշտոնական մայրաքաղաքը և հիմնականում քրդաբնակ է: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |