Կոնգրես-ՀԺԿ. Դպրոցների 30 տնօրենի դատական հայցերը ներկայացվել են իշխանության դրդմամբ![]() 12 ապրիլի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ընտրախախտումներով զբաղված դպրոցների 30 տնօրենը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության՝ իշխանության դրդմամբ: Այս մասին ասված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարության մեջ: Նշվում է, որ ՀՀԿ-ն գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ։ «Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր մարտի 25-ի հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։ Դպրոցական և նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, Դաշինքը նաև հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած և մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել ԿԸՀ-ը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն է այդ հիմքով վարույթ հարուցել», - նշվում է հայտարարությունում։ «Այս ամենը, բնականաբար, տեղի չունեցավ։ Այսօրինակ և բազմաթիվ այլ օրինախախտումներով ու ընտրակեղծիքներով լուծելով իշխանության վերարտադրման հարցը, ՀՀԿ-ն այժմ էլ գրոհ է կազմակերպում քաղաքացիական հասարակության նկատմամբ», - ասվում է հայտարարությունում։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նշում է, որ իշխանության դրդմամբ ընտրախախտումներով զբաղված նույն դպրոցների 30 տնօրենը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի: «Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր զորակցությունն է հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանն ու Դանիել Իոանիսյանին, գնահատում է իշխանության կատարած այս փոքրոգի ու անարժանապատիվ քայլը որպես հանցագործության բացահայտումը խոչնդոտելու փորձ, շարունակում է համարել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին, և դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները՝ պատասխանատվության կանչելով իրական օրինախախտներին՝ համապատասխան դպրոցների և նախադպրոցական հիմնարկների տնօրեններին». - ասվում է հայտարարությունում։ ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ահազանգել էր, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ ՀԿ-ն հայտնում է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: 136 տնօրենից միայն 22-ն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։ Տնօրենները, որոնց հետո զրույցի ձայնագրությունները հրապարակել է հ/կ-ն, 60 մլն դրամ փոխհատուցում են պահանջում։ Նաև իրենց կողմից զրպարտություն համարվող հրապարակայնորեն տեղեկությունների հերքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |