Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հենակետերի վրա Հյուսիսային Իրաքում: Ինչպես հաղորդում է Թուրքիայի Գլխավոր շտաբում առկա աղբյուրը, ՌՕՈՒ ուժերը ներխուժել են Իրաքի տարածք` խորանալով 20 կմ, իսկ ցամաքային զորքերը` 10 կմ, ոչնչացնելով 34 գրոհայինների: «Կարելի է ակնկալել նաեւ գրոհայինների հետագա հետապնդում Իրաքի տարածքում, սակայն դեռեւս դա չկա: Թուրքական բոլոր ջոկատները, որ մասնակցել են գործողությանը, վերադարձել են»,-նշել է աղբյուրը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---