Վարչապետի հանձնարարականը. Գյուղոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով

Վարչապետի հանձնարարականը. Գյուղոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով

PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 13-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով։

«Դրա համար պետք է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաև սերմնաբուծությունը», - նշել է Կարապետյանը, գրում է Aysor.am-ը:

Վարչապետը գյուղնախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ անհրաժեշտության աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին:

Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին էլ հանձնարարել է ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։

«Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի», - ասել է վարչապետը:

Տնտեսական տարվա գլխավոր նպատակները վարչապետ Կարեն Կարապետյանը հստակեցրել է կառավարության՝ 2017-ի առաջին նիստում: Ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով, կտրուկ ավելացնել արտահանումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---