Քոնդոլիզա Ռայսը կրկին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը25 հոկտեմբերի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեկ կրկին ամերիկացի օրենսդիրներին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը: «Այժմ շատ զգայուն ժամանակաշրջան է Թուրքիայի հետ հարաբերություններում», - հայտարարել է Ռայսը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում, որը երկու շաբաթ առաջ հավանություն է տվել բանաձեւին: «Մենք ծայրաստիճան կարեւոր ռազմավարական շահեր ունենք` կապված թուրքերի հետ», - ասել է Ռայսը` կոչ անելով Ներկայացուցիչների պալատին չքվեարկել բանաձեւը: Ընդունելով հանդերձ, որ տեղի են ունեցել «ահավոր իրադարձություններ», «զանգվածային ջարդեր», պետքարտուղարը հավելել է, թե դրանք պատահել են Օսմանյան կայսրությունում, իսկ ներկայիս թուրքական պետությունը «օսմանցիները չեն»: «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - ասել է Ռայսը, հավելելով թե կոչ է արել ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին` միասին աշխատել պատմական տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |