Հայաստանն ու Չինաստանը կընդլայնեն գործակցությունը ռազմական ոլորտում![]() 14 ապրիլի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Չինաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը: Ծրագիրը ստորագրել են ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և դերծովակալ Գուան Յուֆեյը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունը Հայաստաննում էր գտնվում ապրիլի 11-14-ը աշխատանքային այցով: Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Վան Ինը հայտարարել էր, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր: Չինաստանի ԱԳ նախարարը շեշտել էր, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետության միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |