Հոգեվերլուծաբան. Աշակերտների հետ ֆինանասական հարցերը չպետք է քննարկել![]() 14 ապրիլի 2017 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Երևանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ ածելիով վնասել էին իրենց նախաբազուկները: Ըստ նախնական վարկածի՝ դպրոցում 10-րդ դասարանի աշակերտի վրա բարկացել են տրամադրված գրքերի դիմաց չվճարելու համար, երկրորդ աշակերտը դպրոցականի ընկերն էր՝ նույն դպրոցի աշակերտը: Հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևան PanARMENIAN.Net ին հայտնեց, որ խորհուրդ չի տրվում դպրոցում աշակերտների հետ քննարկել ֆինանսական հարցերը: «Ես կարծում են՝ ֆինանսական հարցերն աշակերտների հետ քննարկել չի կարելի: Երեխաները փող չեն վաստակում, գումարներ չեն տնօրինում: Բոլոր այդ հարցերը պետք է լուծել ծնողների հետ. զանգահարել, հանդիպել, քննարկել սոցցանցերի միջոցով, բայց երեխաների միջոցով հարցը լուծել պետք չէ: Եթե ծնողների հետ կա պայմանավորվածություն, սակայն աշակերտը գումարը չի փոխանցում, կարելի է հարցնել. «գուցե մոռացե՞լ ես», բայց դրանք շատ նուրբ հարցեր են, զգույշ պետք է լինել, այդ իսկ պատճառով գերադասելի է հետևել հստակ կանոններին, և այդ հարցերն աշակերտի հետ չքննարկել», - պարզաբանեց Բարտենևան: Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |