Սիրիայի պաշարված քաղաքների բնակիչները տարհանվում են![]() 14 ապրիլի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին սկսվել է Սիրիայի 4 քաղաքի բնակիչների տարհանումը կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև համաձայնության շրջանակում: Մոտ 5000 մարդ տարհանվել է Ալ Ֆուա և Քեֆրայա քաղաքներից 75 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է տարհանման նախապատրաստման բանակցությունների մասնակից Աբդուլ Հաքիմ Բաղդադին: Հիմնականում շիա բնակչությամբ քաղաքները մնացել են Ասադի զորքերի հսկողության տակ, մինչդեռ Իդլիբ գավառի մերձակա տարածքները անցել են սուննի ապստամբների հսկողության տակ, գրում է Deutsche Welle-ն AP-ի վրա հղումով: Մոտ 2-3.000 մարդ տարհանվել է մոտ 60 ավտոբուսով Դամասկոսի արվարձան Մադաի և Զաբադանի քաղաքներից դեպի Իդլիբ: Այս դեպքում տարհանվել են ընդդիմության հսկողության տակ հայտնված քաղաքների բնակիչները: Եթե տարհանումը 2015-ից ի վեր պաշարված այս քաղաքներից հաջող անցնի, փորձը կկիրառվի նաև այլ բնակավայրերում, որտեղից 2 ամսում հնարավոր կլինի տարհանել մոտ 30.000 մարդու: Տարհանման մասին պայմանավորվածությունը հակամարտ կողմերը ձեռք են բերել Քաթարի և Իրանի միջնորդությամբ: Գործընթացը պետք է սկսվեր դեռ ապրիլի 4-ին, սակայն հետաձգվեց: Ապրիլի 12-ին նույն համաձայնության շրջանակում նաև գերիների փոխանակում է կատարվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |