Հայաստանի դիրքորոշումը Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժման հարցով համահունչ է ԱՄՆ-ի դիրքորոշմանը25 հոկտեմբերի 2007 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիրքորոշումը Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժման հարցով համահունչ է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության դիրքորոշմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քրդական խնդիրը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Մենք գտնում ենք, որ Անկարայի գործողությունները չեն համապատասխանում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողություններին: Թուրքիան մի միջոց է ընտրել, որը անհագստացնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրներին: Ճիշտ է, ներխուժումն ուղղակիորեն ազդեցություն չի ունենա Երեւանի վրա, սակայն իրադրությունը տարածաշրջանում այնքան բարդ է եւ անկայուն, որ հավելյալ ապակայունացումը ոչ մեկին օգուտ չի բերի»,- ընդգծել է Օսկանյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |