«Եվրատեսիլի» Գերմանիայի մասնակիցը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 15 ապրիլի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինան, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ, ապրիլի 14-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելել է Ծիծեռնակաբերդ: Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը: «Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչև Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա: Լևինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին և արդեն հասցրել է այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ: Գերմանիայի պատվիրակը հանդիպել է նաև եվրատեսիլյան երկրպագուներին ու հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |