Սուրբ կրակն իջել է Երուսաղեմում

Սուրբ կրակն իջել է Երուսաղեմում

PanARMENIAN.Net - Երուսաղեմումի Սուրբ Հարության տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու սուրբ կրակի իջնելուն:

Սուրբ կրակը հայտնվել է Քրիստոսի գերեզմանի ներսի մատուռում, Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ:

Հայ և հույն երկու հոգևորականը կանթեղից վառել են իրենց մոմերը և լույսը բաժանել հավաքվածներին:

Մինչև կրակի հայտնվելը գերեզմանի դռան առաջ կանգնում են հայ և հույն հոգևորականները:Մահմեդականները նույնպես ընդունում են կրակի աստվածային էությունը:Մասնիկները մի քանի ժամ անց կտարածվեն ամբողջ աշխարհով:

Քրիստոսի գերեզմանը փոքր շինություն է՝ Սուրբ Հարության տաճարում ու այն քարանձավի տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, ամփոփվել է Հիսուսի մարմինը և որտեղ նա հարություն է առել: 2016-ի հոկտեմբերից ճարտարապետների միջազգային խումբը սկսել էր սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---