ԻԻՀ ՊՆ. Հուսով ենք՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը թույլ չեն տա օտարների միջամտությունը ԼՂ կարգավորմանը![]() 17 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով տարածաշրջանի անկայուն իրավիճակը, տարածաշրջանն ի զորու չէ հաղթահարել նոր ճգնաժամ: Ապրիլի 16-ին նման տեսակետ է հայտնել Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը Թեհրանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հավատարիմ մնալով ԼՂ հակամարտության իրական խաղաղ կարգավորմանը, թույլ չեն տա, որպեսզի օտարները միջամտեն և ճգնաժամի առաջացման պատճառ հանդիսանան»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը, իրանական «Իսնա» լրատվական գործակալությանը հղումով հաղորդում է Panorama.am-ը։ Իրանական աղբյուրի փոխանցմամբ, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անկայուն իրավիճակին, Հոսեյն Դեհղանը մասնավորապես ասել է. «Այսօր ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին սպառնում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քայքայիչ քաղաքականությամբ առաջնորդվող, ինչպես նաև վահաբիական ծայրահեղ խմբավորումների ենթակայությամբ գործող ահաբեկչական խմբավորումները»: Ավելի վաղ Իրանի հետախուզության նախկին գեներալ Մանսուր Հաղիղաթպուրը հայտարարել է, որ ժամանակին «եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, հայերը կհասնեին Բաքու»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |