Փենս. Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է17 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ապառազմականացված գոտին 4-կիլոմետրանոց տարածք է, որը կիսում է Կորեական թերակղզին, գոտու մեջտեղով է անցնում ռազմական սահմանազատող գիծը: Փոխնախագահը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեան չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ն վճռական է դաշնակիցներին աջակցելու գործում: Փենսի այցը Հարավային Կորեա 3 օր կտևի և անցնում է ՀԿԺՀ հետ այդ երկրի լարվածության ֆոնին: Քննարկվում է ճնշման սաստկացումը Փհենյանի հանդեպ և նորագույն հակահրթիռային THAAD համակարգերի տեղակայման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ռյոնհափ գործակալության վրա հղումով: Իրավիճակը Կորեական թերակղզում սրվել է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն հարվածային խումբ է գործուղել տարածաշրջան «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, իսկ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կլուծի Հյուսիսային Կորեայի հարցը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |