Ասադի կնոջը ցանկանում են զրկել Բրիտանիայի քաղաքացիությունից![]() 17 ապրիլի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմային, ցանկանում են զրկել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որտեղ նրան սոցցանցերում Սիրիայի նախագահ Ասադի գործողությունների քարոզիչն են համարում: Առնվազն 3 աքաունթում, որը կարող է վարել Ասմա Ասադը, «գովաբանվում են սիրիական ռեժիմի նահատակները, իսկ Արևմուտքը մեղադրվում է ստեր տարածելու մեջ»: Որոշ խորհրդարանականներ, ինչպես նաև սիրիացիներ, կոչ են արել զրկել տիկին Ասադին, որը երկքաղաքացիություն ունի՝ Մեծ Բրիտանիայի և Սիրիայի, բրիտանական անձնագրից: Այդ մասին գրում է «Կոմերսանտը» The Sunday Times-ի վրա հղումով: 1991-ին Բաշար Ասադը Սիրիայից մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ բժշկությամբ է զբաղվել Լոնդոնի ակնաբուժական Western Eye Hospital կենտրոնում: Մեծ Բրիտանիայում Ասադը ստիպված էր կեղծանվան տակ աշխատել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հայրը բազում թշնամիներ ուներ: Լոնդոնում Ասադը շփվում էր հիմնականում սիրիացի մտավորականների հետ: Նա հաճախ էր լինում դոկտոր Ահրասի տանը, որտեղ էլ հանդիպում էր իր ապագա կնոջը՝ Ասմա Ահրասին: Ասման 10 տարով փոքր է ամուսնուց, նրանք ծանոթ են եղել մանկուց: «Մեր ընտանիքները վաղեմի կապեր են ունեցել: Ամռան ամիսներին ծնողներս արձակուրդ էին վերցնում և մենք մեկնում էինք Սիրիա, որտեղ էլ շփվել ենք Ասադի հետ: Անգլիայում ևս պահպանել ենք կապը: Մեր պարագայում այն դեպքն է, երբ մանկության տարիների ընկերությունը վերածվում է սիրո»,-պատմել է հարցազրույցներից մեկու Ասման: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |