Զուրաբյանը ԱՄՆ դեսպան Միլսի հետ քննարկել է ընտրախախտումները, կոռուպցիան ու ԼՂ խնդիրը![]() 17 ապրիլի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրությունների հետ կապված հարցեր: «Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած և համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը և փաստարկները և ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը», - ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում: Քննարկվել են նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային այլ հարցեր: Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |