Թրամփը կխստացնի օտարերկրացիներին աշխատանքային վիզա տրամադրելու կարգը![]() 18 ապրիլի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր կստորագրի օտարերկրացիներին աշխատանքային վիզայի տրամադրման կարգը փոխելու մասին: Փաստաթուղթը, որը կոչվում է «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կանդրադառնա նաև պետգնումներին և այլ երկրների հետ առևտրային հարաբերություններին: Հրամանագրով կխստացվի աշխատանքային վիզաների տրամադրման կարգն օտարերկրացիներին՝ «բարձրացնելու համար ամերիկացի աշխատակիցների աշխատավարձերն ու զբաղվածության մակարդակը»: Փաստաթղթով աշխատանքի և անվտանգության նախարարությունները պետք է ապահովեն միգրացիոն քաղաքականության իրացումը, գրում է TJ-ն Reuters-ի վրա հղումով: Փոփոխություններն առաջին հերթին կվերաբերեն H-1Bծրագրին, որով ԱՄՆ են ժամանում բարձր որակավորում ունեցող աշխատակիցները և գիտնականները: Սպիտակ տանը մտադիր են հրաժարվել վիզաների բաշխման վիճակահանության համակարգից, առավել արդյունավետ դարձնելու համար այն: Facebook-ի աշխատակիցների 15 տոկոսը նման վիզաներ ունեցողներն են: Թրամփի վարչակազմում վստահ են, որ ընկերությունն օգտագործում է H-1B ծրագիրն ավելի ցածր կրթության մակարդակով աշխատակիցներ վարձելու համար, որպեսզի ավելի քիչ վճարի նրանց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |