Շախմատի անհատական ԵԱ-ի 7-րդ տուր. Ելենա Դանիելյանը 3-րդն է18 ապրիլի 2017 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Յոթերորդ տուրում ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվել է, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: 7 տուրի արդյունքներով Դանիելյանը` 5.5 միավոր ունի (3-րդ տեղ), Մկրտչյանը` 4 միավոր (65-րդ), Գևորգյանը և Գալոյանը` 3.5-ական միավոր (74-րդ և 84-րդ տեղեր): Էլինա Դանիելյանից 100 քայլ է պահանջվել ռուս շախմատիստուհի Օլգա Գիրիային հաղթելու համար: Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհին կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն ունի144 մասնակից, խաղացվում է 11 տուր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |