Թրամփը հանձնարարել է ստուգել Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման որոշումը![]() 19 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ստուգել արդյոք ԱՄՆ շահերից էր բխում Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկումը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շրջանակում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նախագահ Թրամփը կարգադրել է զննել Գործողությանների համապարփակ համատեղ ծրագիրը, որին մասնակցելու են տարբեր հաստատություններ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարությամբ: Զննության արդյունքում գնահատական կտրվի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը և կորոշվի արդյոք դա կենսական անհրաժեշտություն էր ԱՄՆ շահերի համար: Պետքարտուղարությունը հաստատել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը կատարում է իր պարտավորություններն ըստ պայմանավորվածության, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այնուամենայնիվ Թիլերսոնը կարծում է, որ Իրանը մասնակից է ահաբեկչության հովանավորմանը և տեղեկացրել է Կոնգրեսի անդամներին, որ ըստ նախագահւ կարգադրության գնահատվում է պատժամիջոցների չեղարկման նպատակահարմարությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը: 2017-ի հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: ԱՄՆ-ն պահպանում է Իրանի դեմ պատժամիջոցները հրթիռային ծրագրով, մարդու իրավունքների մասով : ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |