ՔԶԱԿ-ը հաստատել է զարինի կիրառումը սիրիական Իդլիբում![]() 19 ապրիլի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ույումջյուն հայտարարել է, որ ապրիլի 4-ին գազային հարձակման ժամանակ սիրիական Իդլիբում կիրառվել է զարին կամ նման մի նյութ: Կազմակերպության ղեկավարի խոսքերը մերջբերել են բրիտանական պատվիրակության անդամները: Նրանք պնդում են, որ այդ տվյալները ստացվել են անհրաժեշտ հետազոտություններից հետո, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ապրիլի 13-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ապահովելու ՔԶԱԿ փորձագետների մուտքը Շայրաթ ավիաբազա, որտեղ իբր պահվում է զարինը, որը կիրառվել է Հան Շեյխուն քաղաքում: Ապրիլի 4-ի առավոտյան տասնյակ մարդիկ են զոհվել սիրիական Իդլիբ գավառի Հան Շեյխուն քաղաքի ռմբակոծության հետևանքով: Տուժածների շատերի մոտ առկա էին քիմիական ծանր թունավորման ախտանիշներ: 30 տուժած տեղափոխվել էր հարևան Թուրքիա, որտեղ նրանցի 3 մահացել է: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |