ՀՀ բուժկենտրոններն ապահովված են հակաթույնով. Ներարկումն անվճար է![]() 19 ապրիլի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է: Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է: Նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով: 2016 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |