Թաեքվոնդոիստ Արսեն Գրիգորյանը՝ Fujairan Open 2017-ի հաղթող![]() 19 ապրիլի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականն Իրանի Սարի քաղաքում մասնակցել է Fujairan Open 2017 ներկայացուցչական միջազգային մրցաշարին: 87 կգ քաշային կարգում Արսեն Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ: Գրոգորյանի անձնական մարզիչը 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է: 68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան) դարձել է բրոնզե մեդալակիր: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը (երրորդը՝ երկրների մեջ): G-1 կարգի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ: Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաև Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) և Դավիթ Վարդումյանը (74 կգ): Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ: Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Այժմ ազգային հավաքականը կպատրաստվի մայիսին Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |