Վարչապետը միասնական ուղևորացանցի ստեղծման առաջադրանք է տվել20 ապրիլի 2017 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։ Նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։ «Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», - նշել է վարչապետը, մեջբերում է Aysor.am-ը։ Բացի այդ, վարչապետը հանձնարարել է գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը. «Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի՝ նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը»։ Գործադիրի ղեկավարը նաև հանձնարարել է ՀՀ մարզպետներին տրանսպորտի նախարարությանը տրամադրել համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։ Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարել է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։ Վարչապետը տրանսպորտի նախարարին հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահությանը, ճանապարհային նշաններին։ Ավելի վաղ նաև հաղորդվել է, որ Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխման արդյունքում նախատեսվում է միասնական տոմսային համակարգի ներդրում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |