Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է20 ապրիլի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի մոտ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում։ Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով ամբողջ գյուղը՝ ավելի քան 2 կմ տարածություն: Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները: «Տևական ժամանակ՝ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ և՛ սահմանապահ, և՛հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որում՝էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր:Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է և կարևոր լուծում է ոչմիայն տվյալ գյուղի, համայնքի, այլև լայն առումով՝ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսությանզարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվինկլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարևոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաև էներգիայի խնայողությունն ու ֆինանսների տնտեսումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է խնայելու համայնքային միջոցները և աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար, գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլև՝ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |