ԻՊ-ն ստանձնել է Փարիզում կրակոցների պատասխանատվությունը![]() 21 ապրիլի 2017 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններից 3 օր առաջ Փարիզում ոստիկանների դեմ իրականացված հարձակումն ահաբեկչական գործողություն է: Փարիզի դատախազը նույնպես տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել, իսկ հանցագործին՝ ահաբեկիչ, հաղորդում է Reuters-ը: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը, «Ֆրանսպրեսս» գործակալությանը հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փարիզի Ելիսեյան դաշտերում ոստիկանների դեմ կիրառվել է զենք, ինչի հետևանքով զոհվել է 1 իրավապահ, ևս 2-ը վնասվածքներ են ստացել:Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով: Օլանդը նաև նշել է, որ տեղի ունեցածից հետո ֆրանսիական անվտանգության ուժերը կլինեն առավելագույնս աչալուրջ՝ հատկապես ընտրական գործընթացի առումով: Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պիեռ Հենրի Բրանդեն հայտարարել է, որ երկրում ահաբեկչական վտանգը շարունակում է բարձր մնալ: Ըստ Բրանդեի՝ կրակահերթը սկսվել է տեղի ժամանակով 21:00-ին՝ Ելիսեյան դաշտերում: Ոստիկանական մեքենայի կողքին մեկ այլ մեքենա է կանգնել, որից դուրս է եկել տղամարդ ու, կրակահերթ բացելով, սպանել իրավապահներից մեկին: Ավելի ուշ հարձակվողը վնասազերծվել է: Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետն իրենց ցավակցություններն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը: Photo: Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |