Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Grenke Chess Classic-ում21 ապրիլի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Grenke Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել. նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը: Այս տուրում առաջին հաղթանակը տոնել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հոու Յիֆան – Մաթիաս Բլուբաում և Ֆաբիանո Կարուանա – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: 5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Հոու Յիֆանը, Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են 1-ական միավորով: Արկադի Նայդիչն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2.5-ական միավոր, իսկ Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: 2017-ի փետրվարին Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի մրցաշարում, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |